ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Թուրք երիտասարդներ կան, որ իրենց համագործակցությունն են առաջարկում

Թուրք երիտասարդներ կան, որ իրենց համագործակցությունն են առաջարկում
06.06.2013 | 14:44

Սարգիս Հացպանյանը ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախօրեին պետական կառույցների անելիքներից կարևորում է Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի վեբկայքի հարստացումը.

-Դա երևի թե միակ վեբկայքն է Հայաստանի Հանրապետությունում, որ աշխարհով մեկ տվյալներ է փոխանցում 1915 թ. իրադարձությունների մասին: Ցեղասպանության 100-ամյակն է մոտենում, իսկ կայքի տեղեկությունները շատ քիչ են: Իմ տան գրադարանում, երևի նաև Ձեր, ավելի շատ նյութեր ու տվյալներ կան ցեղասպանության մասին: Այս խնդիրը շատ կարևոր է և անպայման ուզում եմ բարձրաձայնել` բազմալեզու կայքի ամենաընթերցված հատվածը թուրքալեզուն է: Ամենից շատ իրենց է այս խնդիրը հետաքրքրում, երբ իրենց պետության սուտ ու կեղծիքից հոգնած` ուզում են ճշմարտություն գտնել, որոնում են Հայաստանում, Ցեղասպանության ինստիտուտի վեբկայքում: Բայց այնքան խեղճուկրակ է թուրքերեն էջը, ընթերցողը օրինական հարց է տալիս` դուք, որ այդքան բարձրակարգ քաղաքակրթության տեր եք, այդքան մեծ պատմության, որ հասկանում եք լեզուների նշանակությունը, ինչու՞ անգլերենը լավն է, ֆրանսերենը լավն է, ռուսերենը շատ լավն է, հայերենին անուն չկա, իսկ թուրքերենն այդքան խեղճ է: Ես չեմ կարողանում այդ հարցին պատասխանել: Բայց դա շատ էական խնդիր է: Մենք այդ մարդկանցից ըմբռնում ենք ակնկալում, բայց իրենց լեզվով տեղեկատվություն չենք կարողանում տրամադրել: Հոլոքոստի վեբկայքը մտեք, կտեսնեք, որ լավագույն հատվածը արաբերենն է` հրեան այնքան լավ ու ճիշտ է օգտագործում իր տեղեկատվական զենքը: Այս հարցը նոր չէ, արդեն երկու տարի այս խնդիրը կա, հանդիպել եմ ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանին, փոխտնօրեն Սուրեն Մանուկյանին, ընդունում են խնդրի կարևորությունը, բայց ոչինչ չի փոխվում: Եթե անհաղթահարելի դժվարություններ կան, ես կարող եմ մենակ անել: Այս գործում ես ու դու չկա, մեր գործն է, մենք պիտի անենք: Թուրք երիտասարդներ կան, որ իրենց համագործակցությունն են առաջարկում, պատրաստ են օգնել թարգմանության հարցում: Բարդ ու անլուծելի հարց չէ, բայց չի ընկալվում իր կարևորության աստիճանով ու նշանակությամբ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ-Սարգիս Հացպանյանի հետ հարցազրույցը կարդացեք «Իրատես de facto»-ի վաղվա համարում:

Դիտվել է՝ 2094

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ